«Բանանց»-ն Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ առաջին մարզումն է անցկացրել
SportՀոկտեմբերի 6-ից «Բանանցը» սկսել է մարզումները նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ:
Արթուր Ոսկանյանին օգնում են «Բանանց-2»-ում իր մարզչական շտաբի անդամները՝ մարզիչ Վահե Գևորգյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արթուր Հովհաննիսյանը և դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը:
Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ առաջին մարզումն անցավ առանց «Բանանցի» 9 ֆուտբոլիստների: Վնասվածքների պատճառով մարզումը բաց էին թողնում դարպասապահ Ստեփան Ղազարյանն ու կիսապաշտպանԱլեքսանդր Հովհաննիսյանը: Թիմի հետ չէին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը, ինչպես նաև երիտասարդական հավաքականի խաղացողներ Հենրի Ավագյանը, Գևորգ Խուլոյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Աղեկյանը, Նաիրի Մինասյանը և Օրբելի Համբարձումյանը:
Փոխարենը «Բանանցի» հիմնական կազմի հետ մարզմանը մասնակցեցին «Բանանց-2» ;-ից միացած 10 ֆուտբոլիստներ՝ Սուրեն Ալոյանը, Աղավարդ Պետրոսյանը, Հակոբ Համբարձումյանը, Գագիկ Մաղաքյանը, Վլադիմիր Բաբայանը, Արամ Քոչարյանը, Էմիլ Եղիազարյանը, Ժիրայր Մարգարյանը և Հովհաննես Իլանգյոզյանը:
Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ առաջին հանդիպումը «Բանանցն» անցկացնելու հոկտեմբերի 15-ին, Կապանում՝ «Գանձասարի» դեմ: