Հայաստանում տնտեսական մրցակցությանը խոչընդոտող պաշտոնյաները կպատժվեն
EconomicsԿառավարությունը հավանություն տվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
«Նախագծերի ընդունումը կնպաստի ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավմանը, օրենքի խախտումների կանխմանը, բացահայտմանը և հետևանքների վերացմանը:
Մասնավորապես, նախատեսվում է սահմանել տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար: Օրենսդրական այս փաթեթում նոր հասկացություններ են ավելացել, մասնավորապես, գների չհիմնավոր բարձրացում, գների չհիմնավոր իջեցում, խտրական պամաններ»,- ասաց Շաբոյանը:
Բացի այդ, հստակեցվում և լրացվում են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր և չափանիշներ: