Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գայա Արզումանյան. «Միտում չունեինք սև փիառ անելու, պարզապես շատ ավելի համարձակ տեսահոլովակ ստացվեց»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Այս երգչուհին «Հայաստանի ձայն»-ը նախագծից հիշվեց որպես ձայնային լավ տվյալներով, կարմրահեր Գայա, իսկ հիմա նրան անվանուն են «Նախշուն բաջի» Գայա Արզումանյան, ով վերջին շրջանում կերպարանափոխվել է, նիհարել տասը կիլոգրամ և BlogNews.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսում է իր պլաստիկ վիրահատության մասին: Երգչուհու հետ անկեղծ զրույց ենք ունեցել: 

- Գայա, քո նոր ոճը և կերպարը վերջերս շատ էր քննարկվում համացանցում: Հեռուստադիտողը քեզ «Հայասատնի ձայնից» հիշեց  որպես կարմրահեր, հիմա շիկահեր ես: Հեշտ ե՞ս փոփոխվելու որոշում կայացրել:  

- Իհարկե բարդ էր, քանի որ ես մի քիչ դժվար եմ համոզվում, բայց Արայիկ Գաբաջյանին հաջողվեց ինձ համոզել, և ճիշտ աշխատանքի արդյունքում հասանք այս ամենին:  Շատ դրական արձագանքներ եմ ստանում, ինչը հաճելի է: Ես ում հետ աշխատել եմ, այնպես է ստացվել, որ իմ փոխարեն նրանք են որոշումներ կայացրել, իսկ Արայիկի հետ համատեղ եկանք այս ամենին: Ես և նա միանգամից հասկանում ենք՝  ինչ ենք ուզում ստանալ:

- Պլաստիկ վիրահատությունների էլ ես դիմե՞լ։

- Առաջ խոսում էին դրա մասին, բայց այն ժամանակ այդ լուրը չէր համապատասխանում իրականությանը, իսկ հիմա կարող եմ ասել՝ մեկ ամիս առաջ վիրահատել եմ քիթս: Ի դեպ, սրա մասին առաջին անգամ եմ խոսում: Մայրս շատ ծանր տարավ վիրահատությունս, քանի որ ես նրան չէի ասել, որովհետև գիտեի՝ բացասական կարձագանքեր: Երեկոյան գալիս, նայում էր, տեսներ՝ իր աղջիկն է, թե ոչ: Ամեն դեպքում ես մեծացել եմ ավանդական ընտանիքում, և այսպիսի բաները  ընդունված չեն: Ես նաև նիհարել եմ 10-16 կգ, դրա համար փոփոխությունը զգալի է: Երբ մի քիչ գեր էի, մտածում էի՝ չարժի անել, բայց երբ նիհարեցի,  Արայիկն ասաց՝ պետք է անել: 

- Հիմա շատ ավելի նուրբ և կանացի տեսք ունես: Նոր ոճիդ հետ խառնվածքդ և բնավորությունդ էլ է՞ փոխվել:

- Բնավ ոչ: Բնավորությունս երբեք չի փոխվի, կարծում եմ, քանի որ մարդը բնավորությամբ է ծնվում: Բացի այդ՝ չեմ կարծում, որ իմ բնավորությունն այնքան ծանր է, որ պետք է փոխվի: Ես սիրում եմ ինքս իմ վիճակի մեջ լինել և համոզել, որ այդպես ճիշտ է:

- Շոու ծրագրերդ ևս փոխվե՞լ են և արդյոք հանդիսատեսի արձագանքը դրակա՞ն է:

- Իհարկե, ուշադրությունն ակնհայտ է: Ես շատ ակումբներում եմ աշխատել, բայց հիմա երաժշտական առումով էլ եմ փոփոխվել և ուրիշ երաժշտություն եմ ներկայացնում: Սկսել եմ երգել նաև  6/8  ժանրում, ինչը մինչև այս չէի անում: Ես միշտ համարել եմ, որ ես բարձր երաժշտություն ներկայացնող երգչուհի եմ, և ինձ չի սազում նման երգեր կատարելը: Բայց  հասկացա, որ դա էլ կարելի է անել՝ իմ ոճում և իմ մատուցմամբ:  Դա իմ աշխատանքն է, որով գումար եմ վաստակում, բայց հեռուստատեսությամբ մարդիկ պետք է ունենան այլ կարծիք արտիստի մասին:

- «Նախշուն բաջի»-ին քո վերջին տեսահոլովակն էր, որն այդքան էլ դրական  չընդունվեց հայ հանդիսականի կողմից: Ասում են նաև, որ քո ծննդավայրում՝ Արցախում, դժգոհության մեծ ալիք է բարձրացել:

- Անկեղծ ասեմ՝ կարծիքները շատ-շատ տարբեր էին այս երգի վերաբերյալ: Այս երգը կատարել եմ  «Արցախի ձայնը» նախագծի ժամանակ և նույն այս ոճի մեջ: Ավելի շատ քննարկվեց տեսահոլովակը, այլ ոչ թե երգը: Երգին ոչ մեկ ոչինչ չասաց: Ինձ համար այս երգի լավագույն տարբերակն իմն է: Այն ստեղծված է, որ մարդիկ լսեն և ուրախանան:  

- Առանց համեստություն անելու նշում ես, որ ամենալավը քո կատարումն էր:  Չե՞ս վախենում, որ շատերի համար քո ասածը գոռոզություն կթվա:

- Այո՛, այս պարագայում՝ այո: Գիտե՞ք՝ դրա մասին միայն ես չեմ ասում, շատերն են փաստում:  Ղարաբաղում արձագանքներ պետք է լինեին, քանի որ ժամանակին ես երգում էի «Արցախի ձայնը» նախագծում և այդ նախագծում այլևս չկամ: Ինձ համար ցավալի են այդ մարդկանց արձագանքները, բայց ամեն դեպքում մարդ են և պետք է արտահայտվեն: Ի դեպ, Ղարաբաղում վերջերս եմ եղել, որտեղ հարսանիքի ժամանակ կատարել եմ «Նախշուն բաջի»-ին, և եթե չսիրեին այդ երգը, չէին էլ ուզի, որ հնչեր:  

- Ամեն դեպքում բոլոր քննադատություններն աշխատեցին հօգուտ քե՞զ:

- Միտում չունեինք սև փիառ անելու, պարզապես շատ ավելի համարձակ տեսահոլովակ ստացվեց: Տեսահոլովակում ներկայացված է իմ համարձակության երևի կեսը, բայց երկրպագուներիս և հանդիսատեսին շատ ավելին է սպասվում: Օրեր առաջ Արթուր Գրիգորիչի մոտ էի, նա ինձ փոքր տարիքից էր ճանաչում՝ համեստ երեխա Ղարաբաղից: Նրա կարծիքն ամեն դեպքում ինձ համար կարևոր է: Նա ինձ ասաց՝ քո նման սիրուն երգեցողություն չեն ներկայացրել, և դա ամենամեծ գնահատական է:

- Ժամանակին երգում էիր  «Արցախի ձայնը» նախագծում, ասում են՝ քեզ նախագծից հեռացրին վատ վարքի պատճառով:  

- Շատ վատ է, որ այդպիսի արտահայտություն է արվել, քանի որ իմ նման նվիրված երգչուհի այդ նախագծում Լիրա Քոչարյանը չի ունեցել: Ես չեմ վախենում այդ արտահայտությունից, որ «Արցախի ձայնի» լավագույն երգչուհին եմ եղել: Ռազմիկ Ամյան, Գայա Արզումանյան, Վարդան Բադալյան․ այս երեքիս մեջ հզորություն կար: «Արցախի ձայն» նախագիծը մեր տունն էր, ես մինչ օրս էլ նրանց վատ չեմ վերաբերվում: Ֆրանսիայի մեր համերգից հետո ես ասացի Լիրա Քոչարյանին, որ դուրս եմ գալիս նախագծից: Ասաց՝ Գայա, դու պարզապես ասում ես: Երբ հասանք Ղարաբաղ, ասաց անձնագիրդ տուր, Դուբայ ենք մեկնում: Ասացի՝ ոչ, ես նախագծում այլևս չկամ: Շատ ցավալի էր, երբ մի անգամ բեմ բարձրացավ մի երգչուհի, ով իմ ֆոնոգրամայով էր երգում: Ինձ համար դա եղավ շատ ցավալի և հիասթափեցնող: Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ, օրինակ, Ռազմիկ Ամյանի պլյուսի տակ երգել կամ Վարդան Բադալյանի:

- Նախանձողներ ունե՞ս: Եղե՞լ են դեպքեր, երբ փորձել են խափանել ելույթդ:

- Շատ հաճախ: Բայց գիտեք, երբեք չեմ վախեցել այդպիսի բաներից, որովհետև կարող եմ միկրոֆոնը դնել և երգել առանց երաժշտության: Կարող է ամեն ինչ խափանվել, բայց ձայնդ՝ երբեք, որովհետև դա ի վերուստ է տրված: Ուրախ եմ, որ տարբերվող եմ, և ոչ մեկ, երգս լսելով, չի կարող ասել, որ ինչ-որ մեկին նման է: Նախանձ պետք է լինի, և եթե դա չլինի, մենք չենք կարող առաջ գնալ: Չեմ կարող ասել, որ բոլորն ընդունում են մեր ներկայացրած երաժշտությունը, բայց եկեք անկեղծ լինենք՝  Հայաստանում կա մի խումբ, ովքեր սկզբում քննադատում են 6/8-ը, հետո սկսում են երգել և դրանց տակ պարել:

- Դու ի՞նչ երաժշտության տակ ես սիրում պարել։

- Ես սիրում եմ 6/8 ժանրը, որովհետև երբ գնում եմ հարսանիք, պարում եմ դրա տակ: Ես չեմ ընդունում, որ նույն ժանրը լինում է հեռուստատեսությամբ: Հեռուստատեսությունը պետք է լինի որակով երաժշտություն մատուցող միջոց:  

- Մի անգամ նշել էիր, որ քո արտաքինի և հագուկապի պատճառով հաճախ ես տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինում: Ոչինչ չի փոխվե՞լ։

- Իհարկե ոչ: Բայց հիմա երբեմն ինձ չեն ճանաչում: Փակ հագուստը ինձ վանում է, ես ինձ վատ եմ զգում փակ հագնված ժամանակ: Անգամ աշխատանքի գալիս ես չեմ կարողանում փակ հագնվել: Երբ երկար հագուստ է հագիս, ես ինձ անհարմար եմ զգում, բայց դրանով ինչ-որ բան չեմ ուզում ասել կամ ցույց տալ:

- Տղամարդկանց մասին խոսք գնաց, ասում են՝ կողքիդ տղամարդը վաթսունն անց է: 

- Անկեղծ ասած, ես ժամանակ չունեմ իմ անձնական կյանքի համար: Եթե լինի, սրտանց բոլորին կասեմ, կապ չունի՝ լինի վաթսուն, թե քսան տարեկան: Եթե սիրեմ, ամբողջ աշխարհը կիմանա դրա մասին: Ես համարում եմ, որ եթե կինն իր կողքին ունենում է տղամարդ, սիրում է խոսել իր երջանկության մասին: Նման խոսակցություններն ինձ համար տհաճ են, քանի որ չի կարելի մի երգչուհու պատճառով բոլորի մասին նույնը մտածել և համեմատել: Ես ունեմ հարգանք իմ ծնողի հանդեպ, ունեմ դաստիարակություն և ընտանեկան դրվածք, որ իմ կյանքում պետք է լինի մի տղամարդ, ում հետ ես կամուսնանամ:

- Զրույցն ավարտենք ստեղծագործական նորություններով: Ի՞նչ փուլում ես: Կա՞ն նոր աշխատանքներ:

- Հիմա աշխատում ենք Արցախյան հին երգերի ձայնասկավառակի վրա: Մեծ մասամբ երգերը պատրաստ են: Այս ձայնասկավառակը հովանավորում է տիկին Ռիտա Սարգսյանը, ձայնասկավառակում միայն արցախյան երգեր են: Մեր գաղափարն էր, նրա՝ նախաձեռնությունը: Նոր երգ ունեմ, որն արդեն պատրաստ է․ երաժշտության հեղինակը Տիգրան Կարապետյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Աշխատում ենք ևս երեք երգի վրա՝ մեկը շատ կոմերցիոն է, մյուսն էլ իսպանական մոտիվներով է, դուետ հայտնի երգչի հետ: Ունենք նաև Նյու Յորքից առաջարկ մի շատ հայտնի երգչուհու հետ դուետ կատարելու, որը դեռ քննարկման փուլում է: Ինչպես նաև առաջարկ ունեմ օպերայում գլխավոր դերակատարուհու դերում հանդես գալու, որը ևս քննարկման փուլում է:  

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues