Մարսելոն ու Բենզեման վերսկսել են ինտենսիվ մարզումները
SportՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ բրազիլացի պաշտպան Մարսելոն վնասվածքներից հետո վերսկսել են ինտենսիվ մարզումները, հաղորդում էMarca-ն։
Մարսելոն սրունքի մկանային վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում (1։1), իսկ Բենզեման ծնկահոդի խնդիրներ ուներ «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպումից (1։1) հետո։ Մարսելոն ու Բենզեման կկարողանան օգնել «Ռեալին» «Բետիսի» դեմ Պրիմերայի հաջորդ տուրի խաղում, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։
Կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչն ու Կազեմիրոն շարունակում են մարզվել անհատական ծրագրով։