Հայաստանի երիտասարդական հավաքականը ֆավորիտ չէ Լյուքսեմբուրգի դեմ խաղում
SportԵվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլը ձախողած ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 7-ին կանցկացնի նախավերջին խաղը: Մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի հավաքականը:
William Hill բուքմեյքերական գրասենյակը հավասար է գնահատում կողմերի հնարավորությունները: 2 թիմերի հաղթանակն էլ ունի 2.60 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.10:
Լյուքսեմբուրգում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 18:30-ին: Խմբի հետնապահն Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 տուրերից հետո ունի 1 միավոր, որը վաստակել է Լյուքսեմբուրգի դեմ տնային խաղում: Լյուքսեմբուրգի թիմը հավաքել է 3 միավոր: