Դերասան Սարգիս Թաշչյանը՝ ծննդյան օրվա շնորհավորանքների եւ ընկերների կազմակերպած անակնկալի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Սերիալներից հայտնի դերասան Սարգիս Թաշչյանը երեկ նշում էր ծննդյան 31-ամյակը: «Երանի» հեռուստասերիալում Վլադին մարմնավորող դերասանը NEWS.am STYLE-ին պատմեց իր ծննդյան օրվա մանրամասներից:
«Օրս շատ տոնական է սկսվել: Ընտանիքի անդամներից առաջինն ինձ շնորհավորել են եղբայրս եւ մայրս, իսկ ընկերներիցս՝ ռեժիսոր Վահե Սայանը»:
Բացի մտերիմների շնորհավորանքներից՝ Սարգիսը ողջ օրվա ընթացքում վայելել է նաեւ երկրպագուների բարեմաղթաքները:

Դերասանի ծննդյան խնջույքը կազմակերպել են ընկերները.
«Ընկերներս են ինձ հրավիրել խնջույքին եւ նշել ենք: Ես լուռ մասնակցել եմ:) Ծննդյանս օրը երազանք էլ եմ պահել, բայց չեմ բարձրաձայնի, որ այն կատարվի»:
Ի տարբերություն շատերի՝ Սարգիսը սիրում է իր ծննդյան օրը.
«Իհարկե, սիրում եմ այս օրը: Չէ՞ որ, ես ծնվել եմ ու ապրում եմ: Իսկ ինչ վերաբերում է ամենահիշարժան ծննդյանս տարեդարձին, հավատացեք՝ իմ ծննդյան բոլոր օրերն էլ հիշում եմ»:
Սյունե Առաքելյան