Կարծում էի, որ հասկանում եմ ֆուտբոլը, մինչև հանդիպեցի Կրուիֆին. Գվարդիոլա
Sport«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներկա է եղել նախկինում հայտնի հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆի գրքի շնորհանդեսին: Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել լեգենդար հոլանդացու մասին:
«Կարծում էի, որ հասկանում եմ ֆուտբոլը, մինչև հանդիպեցի Կրուիֆին: Նա ինձ համար բացահայտեց ֆուտբոլի մի նոր աշխարհ: Կրուիֆը մի ամբողջ սերնդի սովորեցրեց հասկանալ ֆուտբոլը:
Մարզել եմ «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, բայց այդ ամենը Կրուիֆից ստացած գիտելիքների շնորհիվ: Մարզման ժամանակ Յոհանը չէր նստում: Նա միշտ մասնակցում էր ընթացքին:
Կրուիֆը ոչ թե ասում էր, թե ինչ պետք է անել, այլ անձամբ ցույց էր տալիս, օրինակ ծառայում»,- Marca-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Յոհան Կրուիֆը մահացել է 2016 թվականի մարտի 24-ին: Նա տառապում էր քաղցկեղով: