Ուրախ եմ, որ տանն ինձ հենց այսպիսինն են սիրում և ուզում են ինձ այսպիսին տեսնել. Հայկ Հունանյան
LifestyleLife.panorama.am-գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Հայկ Հունանյանը, ով տարիներ առաջ հայտնի դարձավ «X-Factor 3» նախագծից: Մեզ հետ զրույցում երգիչը պատմեց, որ վերջին ամիսների իր ակտիվ գործունեությունը կշարունակվի, քանի որ այս շրջանում զբաղված է նոր երգերի ձայնագրություններով:
Անդրադառնալով ընդամենն օրեր առաջ թողարկած «Հեռանում եմ» տեսահոլովակին, Հայկը նկատեց, որ իր հետեւորդներից շատերին թվացել է, թե փոխել է երաժշտական ոճն, ինչն այդպես չէ.
«Վերջերս շատերը սկսել էին կարծել, թե փոխել եմ երաժշտական հետաքրքրություններս ու կոմերցիոն երգերով եմ հանդես գալու, ինչը լիովին սխալ է: Նախ նշեմ, որ մեր ժողովրդի կողմից շատ սիրված կլկլոցով երաժշտությունը ոչ ինձ է հաճելի, ոչ էլ կարող եմ դրանք կատարել, իսկ առաջիկա նոր երգերս կապացուցեն ասածս, երգերի ընտրության հարցում ես հաստատ կոմերցիայի մասին չեմ մտածում, ի վերջո՝ յուրաքանչյուր հաջող երգ կոմերցիա կարող է ապահովե երգչին: Պարզապես ընկերներիցս մեկի խնդրանքով ստեղծվեց «Հեռանում եմ» երգը, որն ըստ իս շատ հուզիչ ու գեղեցիկ երգ է. կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ունի չստացված սեր, որի մեջ մեծ կարոտ կա, երգս հենց դրա մասին է»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: