Պիկե․ Հեշտ էր խաղալ Պույոլի հետ
SportԻսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն խոստովանել է, որ իր համար շատ ավելի հեշտ է եղել, երբ խաղացել է Կառլես Պույոլի հետ։
-Ինձ համար շատ հեշտ էր խաղալ Պույոլի հետ։ Նա այն թիմակիցն էր, ում հետ ամենաշատն էի ցանկանում խաղալ։ Մենք այնքան լավ էինք հասկանում իրար, որ խաղադաշտում անգամ խոսելու անհրաժեշտություն չէր առաջանում․ մեկ հայացքը բավական էր իրար հասկանալու համար,-ասել է Պիկեն։