Փարիզի քաղաքապետը մասնակցելու է «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին
SocietyՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով, հոկտեմբերի 7-ին պաշտոնական այցով կժամանի Երևան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, տիկին Ինդալգոյին ուղեկցելու է Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, որը հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ:
Հոկտեմբերի 8-ին Փարիզի քաղաքապետը կհանդիպի Հանրապետության Նախագահին, Արտաքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին:
Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Անն Իդալգոն մասնակցելու է «Էրեբունի–Երևան–2798» տոնակատարության հանդիսավոր արարողությանը: