Արթուր Աբրահամը պատրաստվում է ռեւանշ մենամարտի
SportՊրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նոյեմբերի 12-ին ռեւանշ մենամարտ է անցկացնելու բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ:
Այս լուրը հաստատել է բռնցքամարտիկը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով մարզումից լուսանկար:
Մյուրեյի դեմ առաջին մենամարտը տեղի էր ունեցել նախորդ տարվա նոյեմբերին եւ ավարտվել էր հայ բռնցքամարտիկի հաղթանակով:
Արթուր Աբրահամի եւ Մարտին Մյուրեյի ռեւանշը կկայանա Մոնակոյում: