Երգչուհի Ժասմինի գեղեցկության գաղտնիքները (տեսանյութ)
TV36-ամյա երգչուհի Ժասմինն ունի 170մ հասակ եւ 55 կգ. քաշ։ Սակայն երբ լույս աշխարհ է եկել նրա դուստրը՝ Մարգարիտան, նա մի փոքր գիրացել է, բայց չի կարողացել հաշտվել դրա հետ։ Այդ պատճառով երգչուհին սկսել է հետեւել իրեն։
Պարզվում է՝ Ժասմինի գեղեցկության գաղտնիքը շատ պարզ է. ամեն առավոտ երգչուհին մարզվում է։
Ժասմինը մոտ 1.5-2 ժամ կատարում համալիր վարժություններ։ Նրա անհատական մարզիչը հատուկ ծրագիր է մշակել երգչուհու համար, որն ընդգրկում է յոգային, աերոբիկային, պարերին եւ բոդիբիլդինգին բնորոշ վարժություններ։ Ի դեպ, երգչուհին նաեւ նշել է, որ այսպիսի մարզումներ իրականացնելու համար մարզասրահ այցելելը պարտադիր չէ. վարժությունները կարելի է անել որտեղ պատահի։