Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը մտել է սուր շնչառական վարակների սեզոն, սակայն իրավիճակի բարդացում չկա

Society

Հայաստանն արդեն հոկտեմբերի սկզբից մտել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոն: Այդ սեզոնը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհի ու հատկապես եվրոպական և մեր տարածաշրջանի երկրներին: Արմենպրեսի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նսխարարության հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Յուրաքանչյուր տարի հոկտեմբերն արդեն համարվում է շնչառական վարակների արձանագրման սեզոն, որն օրինաչափ է և պարբերական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թորոսյանը:

Նա հայտնեց, որ հիմա առողջապահության նախարարության կողմից շաբաթական մոնիթորինգ է իրականացվում. բոլոր շնչառական վարակներով հիվանդ անձինք, ովքեր դիմում են պոլիկլինիկական ծառայություններ կամ հիվանդանոցներ, նրանց բոլոր տվյալները հավաքվում են, վերլուծվում են, համեմատվում են ընթացիկ տարվա մի քանի շաբաթների հետ և համեմատվում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ: «Վկայակոչելով մոնիթորինգի արդյունքները՝ արդեն կարող եմ ասել, որ իրավիճակի բարդացում այս պահի դրությամբ հանրապետությունում չի դիտարկվում՝ կապված սուր շնչառական վարակների հետ: Իսկ այն հիվանդությունները, այն դեպքերը, որ այսօր արձանագրվում են, սեզոնին բնորոշ են, որովհետև մենք գտնվում ենք սեզոնի մեջ»,- մանրամասնեց մասնագետը:

Լիանա Թորոսյանը հավելեց, որ անցած և նախանցած շաբաթների համեմատ նկատվում է սուր շնչառական վարակներով հիվանդանալու դեպքերի աշխուժացում՝ հստակեցնելով, որ դրանք ոչ թե գրիպի, այլ շնչառական վարակների դեպքեր են: «Իսկ անցած տարիների նույն ժամանակահատվածի համեմատ մենք այս պահին գտնվում ենք բավականին շահեկան վիճակում: Այսինքն, արձանագրվող դեպքերը 200-400 դեպքով պակաս են, քան նախորդ տարիներին: Արձանագրվող շնչառական վարակները կարող են պայմանավորված լինել մրսածության գործոնով, քանի որ շնչառական վարակները ուղիղ համեմատական են ջերմաստիճանի հեÕ ¿. ջերմաստիճանն իջնում է, շնչառական վարակները գլուխ են բարձրացնում: Կարող են դիտվել նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, ադենովիրուսներ և այլն, որոնք գրիպ չեն, սակայն կարող են առաջացնել գրիպանման երևույթներ: Որպես կանոն՝ նման դեպքերում ճիշտ բուժման դեպքում հիվանդները կարող են 3-4  օրվա ընթացքում այդ իրավիճակից դուրս գալ: Իհարկե, այդ շնչառական վարակները կարող են արտահայտվել հարբուխով, քթահոսությամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ, մկանացավերով, ջարդվածության զգացումով, ինչը հիմնականում կարող է վերջանալ 3-4 օրվա ընթացքու մ: Իհարկե, խոսքը երեխաներին չի վերաբերում, որովհետև երեխաների մոտ կարող է բարդանալ՝ ելնելով նրանց իմունային համակարգից, ավելի խոցելի լինելուց»,- պարզաբանեց Լիանա Թորոսյանը՝ մայրիկներին ու հղի կանանց հորդորելով անպայման բժշկի դիմել և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Այս շաբաթների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ գրիպի վիրուս հիմա չի կարող շրջանառվել, որովհետև եղանակը տաք է: «Գրիպի վիրուսները բավականին կայուն են ցուրտ ջերմաստիճանի պայմաններում: Իսկ արևային եղանակը դրանց վրա անմիջական ազդեցություն է ունենում, և ներկայում մենք շրջանառվող գրիպի հարուցիչներ չունենք, սակայն ունենք շրջանառվող այլ հարուցիչներ՝ ռինովիրուսներ, որոնք բերում են գրիպանման երևույթների: Թե ինչ կլինի մյուս ամիսների ընթացքում, մենք կ հետևենք զարգացման միտումներին, համաճարակաբանական տվյալները կհամադրենք նաև լաբորատոր տվյալների հետ: Հայաստանն անմիջական կապի մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, և մենք այնտեղից ստանում ենք տեղեկություններ, որոնք վերաբերում են թե մեր տարածաշրջանի երկրներին, թե եվրոպական երկրներին, թե ամբողջ աշխարհում տիրող վիճակին»,- ասաց մասնագետը:

Նա բնակչությանը կոչ արեց խուճապի չմատնվել, սակայն հավելեց, որ բոլորը պետք է զգոն լինեն: Թորոսյանը կոչ արեց հագնվել եղանակին համապատասխան, հիվանդանալու դեպքում հնարավորության սահմաններում հարկավոր է աշխատանքի չգնալ, երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց չուղարկել, որպեսզի վիճակը չբարդանա ու նրանք վարակի աղբյուր չդառնան շրջապատի այլ առողջ անձանց համար: Մասնագետը հորդորեց հետևել անձնական՝  հատկապես ձեռքերի հիգիենային, չընդունել հակաբիոտիկներ, որովհետև դրանք վիրուսների վրա բացարձակապես ազդեցություն չունեն: «Մյուս խնդրանքս մեր բնակչությանը՝ լինենք առողջ ապրելակերպի ջատագովը, ապահովենք վիտամիններով հարուստ սննդակարգ, որպեսզի բարձրացնենք մեր իմունային համակարգը, քանի որ դիմացը ձմեռ է, իսկ ձմռան երկրորդ ամսից հանրապետությունում դիտվում է որոշակի սրացում, ինչը օրինաչափ է ու արդեն այդ ժամանակ պայմանավորվում է գրիպի հարուցիչներով»,-եզրափակեց նա:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia