ԶԼՄ-ներ. Քիմ Քարդաշյանի թիկնապահը ներգրավված է կողոպուտի գործում
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի վրա հարձակման դեպքը նոր զարգացումներ է ստանում։ Այն բանից հետո, երբ դիմակավորված անձինքն ներխուժեցին Քիմի հյուրանոցային համարը և կողոպտեցին նրան, տանելով Քանյե Ուեսթի նվիրած միլիոնավոր դոլարների արժողությամբ զարդերը, Քիմի երկրպագուների մոտ կասկածներ առաջացան, որ այդ կողոպուտին կարող է մասնակցած լինել նաև նրա թիկնապահ Կիմ Պասկալ Դյուվեն, քանի որ նա զարմանալի զուգադիպությամբ այդ ժամանակ Քիմի կողքին չի եղել։
Բացի այդ, օրեր առաջ արևտմյան զլմ-ներից մեկը հրապարակում էր արել, ըստ որի Դյուվեն գտնվում է դժվար ֆինանսակայն դրության մեջ։ Հուլիսին նա թղթեր էր ներկայացրել գերմանական դատարան, ըստ որոնց նրա մասնավոր թիկնապահական ProtectSecurity ընկերությունը պետք է ճանաչվեր սնանկ։ Նա նաև պետք է բանկին վճարի ավելի քան մեկ միլիոն դոլար գումար։ Այս ամենից ելնելով՝ Քիմի երկրպագուները կարծում են, որ Պասկալը կարող էր ներգրավված լինել կողոպուտի մեջ։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, կողոպուտի ժամանակ Դյուվեն գտնվել է Քիմի քույրեր Քորթնիի և Քենդալի կողքին, փարիզյան ակումբներից մեկում։ Ինքը՝ Քիմը չի մեղադրում Պասկալին, այլ համարում է, որ կատարվածում միայն ինքն է մեղավոր։