Տոտտի. Վստահ չեմ, որ կարող եմ մարզիչ դառնալ
SportԻտալական «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոստովանել է, որ դեռ չգիտի, կարիերան ավարտելուց հետո կդառնա մարզիչ, թե ոչ, հայտնում է «Football Italia»-ն:
«Մի կողմից կցանկանայի նման կերպ շարունակել կարիերաս, բայց ճանաչելով ինքս ինձ, վստահ չեմ, որ կարող եմ ղեկավարել մի ամբողջ կոլեկտիվ:
Հնարավոր է, որ ֆուտբոլային կարիերայիս ավարտից հետո ինչ-որ բան փոխվի, քանի որ շատ ֆուտբոլիստներ դառնում են մարզիչ», նշել է Տոտտին: