Յոահիմ Լյով. 140 հանդիպում Բունդեսմանշաֆտի գլխավոր մարզչի պաշտոնում
SportԱԱ-2018-ի որակավորման փուլի Գերմանիա – Չեխիա հանդիպումը 140-րդն է գերմանացիների գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի համար իր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
56-ամյա մասնագետն այս ցուցանիշով շրջանցել է Հելմուտ Շենին, որը գլխավորում էր Գերմանիայի հավաքականը 1964-ից 1978 թվականների ընթացքում:
Գերմանիայի հավաքականի ղեկին ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Զեպ Հերբերգերը (168):