Ադրբեջանական կողմն անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց
SocietyԱդրբեջանական կողմն անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց, իսկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծ արևելյան ուղղությամբ կիրառվել են նաև «Իստիգլալ» և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (49 կրակոց):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ նշված է. «Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Արևելյան ուղղությամբ կիրառվել են նաև «Իստիգլալ» և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաննե ր (49 կրակոց):
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»: