Այս 10 հայտնի լոգոները թաքնված իմաստներ ունեն, որոնք մենք չենք նկատել
Lifestyle
Blognews.am-ը գրում է
Hyundai

Շատերը կարծում են, որ հարավկորեական Hyundai ավտոմեքենաների լոգոն շատ պարզունակ է և իրենից ներկայացնում է անվանման առաջին տառը: Սակայն իրականում H տառը խորհրդաշում է երկու մարդկանց՝ հաճախորդին և ընկերության ներկայացուցչին, որոնք իրար ձեռք են սեղմում:
Adidas

Adidas անվանումն առաջացել է դրա հիմնադիր Ադոլֆ Դասլերի անունից: Ընկերության լոգոն ժամանակի ընթացքում փոփոխվել է, սակայն միշտ պահպանել է «ավանդական» երեք գծերը: Այժմյան լոգոն անկյան տակ թեքված երեք գծեր են, որոնք միասին եռանկյուն են կազմում: Սա լեռան խորհրդանիշ է, որն էլ իր հերթին ցույց է տալիս այն մարտահրավերները, որոնք հանդիպում ենն սպորտսմեններին՝ այդ լեռը բարձրանալու ընթացքում:
Apple

Ռոբ Յանովը, ով աշխարհահռչակ Apple ընկերության լոգոյի ստեղծողն է, բացատրել է, թե որտեղից է միտքն առաջացել. «Ես մի տոպրակ խնձոր գնեցի, տեղավորեցի դրանք ամանի մեջ և մի շաբաթ ժամանակ տրամադրեցի դա նկարել փորձելուն: Խնձորներից մեկից մի փոքրիկ կծելը նույնօես փորձարկման համար էր և ամբողջովին պատահաբար ես հասկացա, որ «bite» բառը (կծել), հնչում է նույն այնպես, ինչպես համակարգչային տերմին «byte»-ը:
Sony Vaio

Sony Vaio ընկերության լոգոյի առաջին երկու տառերը ալիք են կազմում, որը անալոգային խորհրդանիշ է: Իսկ վերջին երկուսը 1 և 0 թվերն են, որոնք խորհրդանշում են թվային ազդանշանը:
Amazon

Առաջին հայացքից Amazon-ի լոգոն ոչ մի առանձնահատկություն չունի: Սակայն այն ստեղծվել է ընկերության հիմնական գաղափարի շուրջ:Նարնջագույն սլաքը նման է ժպիտի. ընկերությունը ցանկանում է, որ իր հաճախորդները միշտ ուրախ և բավարարված լինեն: Սլաքը ձգվում է A և Z տառերի երկայնքով: Սա հուշում է այն մասին, որ ընկերությունը վաճառում է ամեն հնարավոր ապրանք ՝A-ից մինչև Z:
Baskin Robbins

«BR»-ի վարդագույն հատվածը, եթե ուշադիր լինեք, 31 թիվն է: Baskin Robbins-ը պաղպաղակի հենց այս քանակության համեր է վաճառում:
Toyota

Շատերը ճապոնական Toyota ավտոապրանքանիշի լոգոն համեմատում են գլխարկով կովբոյի հետ: Սակայն իրականում սա ուղղակի ասեղի անցք է, որի միջով թել է անցկացված: Այս ամենը ներկայացնում է ընկերության անցյալը. նախկինում նրանք կարի մեքենաներ էին արտադրում:

Pinterest ինտերնետային կայքում մարդիկ կարողանում են գտնել իրենց դուր եկած բոլոր նկարները, փակցնել դրանք իրենց անձնական էջերի պատին: Այս կայքի լոգոյի գլխատառ P-ի մեջ թաքնված է նրանց խորհրդանիշը՝ գնդասեղը:
Beats

ԱՄՆ-ում հիմնված Beats աուդիոտեխնիկայի արտադրողը օգտագործում է լոգո, որի մեջ B գլխատառը ականջակալներ հագած մարդու տեսք ունի: