Փարիզի քաղաքապետն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
SocietyՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հոկտեմբերի 8-ին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Շրջայցի ընթացքում թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոսնտանդյանի ուղեկցությամբ Անն Իդալգոն ծանոթացել է թանգարանի ցուցանշումներին, Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքի առավել ուշագրավ դրվագներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոմիտասի թանգարան-ինստիտուտից՝ հավելելով. «Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նաև գրառում կատարեց Կոմիտասի թանգարան-ինտիտուտի հուշամատյանում. «Ի պատիվ այն կապերի, որոնք միացնում են Ֆրանսիան Հայաստանին, Երևանը Փարիզին և որոնք Կոմիտասին են միացնում Փարիզին՝ իր հավերժական քաղաքին»:
Շրջայցի ավարտին ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը կոմիտասյան մեկ ստեղծագործություն կատարեց՝ ի պատիվ Ֆրանսիայից ժամանած հյուրերի: