Տիգրան Գյոկչյան. Փնտրում ենք մեր խաղը
SportԲասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի երկրորդ տուրում Երևանի «Ուրարտուն» պարտվել է «Սամարային» (70:80): Հայկական թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանն ամփոփել է հանդիպումը:
«Ի՞նչ գնահատական կտամ: «Սամարան» շատ ավելի ուժեղ է, քան «Ռյազանը»: Չենք կարող հաղթել այս մակարդակի թիմի, եթե բոլոր խաղացողները 100 տոկոսով օգտակար չլինեն: Խնդիրն այն է, որ դեռ փնտրում ենք մեր խաղը, դեռ թիմային չենք գործում: Երբ Արիզոնա Ռեյդը եկավ, նա շատ էր խաղն իր վրա վերցնում:
Ամեն հանդիպմանն ինչ-որ բան պակասում է: Պարտության մեղքն ինձ վրա եմ վերցնում, քանի որ կարող էինք ավելի լավ հանդես գալ: Փաստն այն է, որ եթե թիմային չխաղաս, չես կարող հաղթել: Կարծում եմ, որ հաջորդ հանդիպմանն ավելի լավ կխաղանք: Չես կարող հաղթել 20-30 րոպե լավ խաղալու շնորհիվ, պետք է լավ տեսք ունենալ ամբողջ հանդիպմանը:
Ամբողջական ասուլիսին կարող եք ծանոթանալ այստեղ: