Տղամարդը կնոջ հոգեվիճակի ու ինքնագնահատականի պատասխանատուն է. Ժաննա Բուտուլյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Իր սկզբունքների, կյանքում իր առջեւ դրված անելիքների ու տղամարդ-կին հարաբերությունների մասին մտորումներով դերասանուհի Ժաննա Բուտուլյանը կիսվել է Life.panorama.am-ի հետ:
- Ժաննա, ո՞րն է կյանքի ամենակարեւոր անելիքը քեզ համար. չէ որ մենք աշխարհ ենքգալիս կոնկրետ առաքելությամբ ու հաճախ շատ բաներ բաց թողում:
- Ինձ համար ամենակարեւոր անելիքս ոչ մեկի ճակատագրի ու հոգեբանության վրա վատ հետք չթողնելն է: Եթե երբեւէ թողել եմ, ուրեմն դա եղել է իրենց ընտրությունը: Ցանկանում եմ օգնել ինչով կարող եմ: Իհարկե, ես չեմ հերքում, որ եղել են դեպքեր, երբ մարդկանց վատ եմ վերաբերվել, բայց նրանք դրան, միանշանակ, արժանի են եղել. Սա՝ անցյալում, իսկ հիմա նույնիսկ արժանի վատ վերաբերմունքից եմ խուսափում եւ կարծում, որ դա Աստծո գործն է:

-Կյանքումդ եղե՞լ է մի պահ, երբ բաց ես թողել վայրկյանն ու հիմա ամեն ինչ կտայիրժամանակը հետ տալու համար:
- Սխալներ արել եմ, հաճախ ասել այն, ինչ պետք չէր, եւ չեմ ասել այն, ինչ պետք է ասեի: Եղել են դեպքեր, երբ գործողություններս հակասել են զգացմունքենրիս, բայց անդառնալի քայլեր չեմ արել: Չէի ցանկանա վերադառնալ եւ որեւէ բան փոխել, քանի որ ամեն ինչ կյանքում լինում է այնպես, ինչպես պիտի լինի. միշտ մտածում եմ՝ ուրեմն էդպես էր ճիշտ այդ պահին:
Շարունակությունը՝ այստեղ: