Բնական միջոց՝ երիտասարդ, առողջ ու փայլուն մաշկ ունենալու համար
LifestyleՄաշկի շերտազատումը (microdermabrasion) մաշկի խնամքի համար վերջերս բավական լայն տարածում գտած միջոց է, որը կատարվում է մաշկի խնամքի կենտրոններում՝ հատուկ մասնագետի կողմից։ Այս պրոցեդուրան հիանալի արդյունքներ է տալիս, քանի որ այն հեռացնում է մաշկի վերին շերտը՝ իր հետ տանելով անհարթությունները, հետքերը։ Այս պրոցեդուրան, որը բավական թանկ արժե, մաշկը դարձնում է թարմ, փայլող, առողջ։
Մաշկի շերտազատումը, սակայն, կարելի է կատարաել նաև տնային պայմաններում՝ բնական միջոցներով, որի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 թեյի գդալ սոդա
• 0,5 թեյի գդալ մեղր
• 1 կաթիլ նարդոսի կամ թեյի ծառի յուղ, որն ունի հակաբակտերիալ հատկություններ, կանխում է բշտիկների առաջացումը և փափկեցնում է մաշկը։
Բոլոր բաղադրիչները խառնել և քսել այն նախապես տաք ջրով լվացած մաշկին։ Խառնուրդը քսել մաշկին դանդաղ ու շրջանաձև շարժումներով, որպեսզի մաշկի վերին շերտը հեռացվի։ Կատարել մերսումը 3-ից 5 րոպե։
Լվացվել սառը ջրով ու զգուշորեն չորացնել մաշկը։ Նախընտրելի նաև մաշկը չորացնելուց հետո քսել վարդի ջուր, ապա մաշկը խոնավեցնել Ձեր նախընտրած խոնավեցնող միջոցով։ Հնարավոր է մաշկը մի փոքր կարմրած լինի, որը մի քանի ժամվա ընթացքում կանցնի։
Այս պրոցեդուրան կարելի է կատարել շաբաթը 1 անգամ ու կունենաք հիանալի մաշկ։