Սամբիստ Բորիս Շատվերյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
SportՌումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016 թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային երրորդ օրը հայ մարզիկներից Բորիս Շատվերյանը Հայաստանի համար նվաճեց երրորդ մեդալը:
70 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը կիսաեզրափակիչում հանդիպեց Վրաստանի ներկայացուցիչ Գագի Լիչելիի հետ և պարտություն կրեց: Բորիսը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Մինչ այս ևս մեկ բրոնզե մեդալ էր նվաճել 52 կգ քաշային Արմեն Նիկողոսյանը: