Հայտնի է, թե որքան բաց կթողնի Ռամոսը
SportԻսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը Ալբանիայի հետ ընտրական փուլի խաղում վնասվածք էր ստացել:
Մադրիդի «Ռեալի» ավագն այսօր բուժզննում է անցել,- հայտնում է «AS»-ը:
Ձախ ծնկի վնասվածքի պատճառով Ռամոսը չի խաղա 5-6 շաբաթ:
Նախապես նշվում է, որ ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ վերադառնալ նոյեմբերի վերջին՝ մասնակցելով «Աթլետիկոյի» հետ դերբիին: