Մանկատան աղջիկներին աջակցող «Մեր տունը» ՀԿ-ն նշեց 10 ամյակը
Society«Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության 10-ամյակին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ Մեգերյան կարպետ ընկերությունում: Բացման խոսքով հանդես եկավ «Մեր տունը» սոցիալական կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը:
«Ինձ համար շատ դժվար օրեր են եղել, երբ ստեղծվեց մեր կազմակերպությունը։ Սակայն այսօր, ես կարող եմ ասել, որ «Մեր տունը» ապրել է և ապրեցրել է։ Մեր ՀԿ-ն կայացել է նրանով, որ այսքան սիրված մարդիկ այսօր մեր կողքին են»: Միջոցառման հյուրերն էին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ հյուրեր։
Էջմիածնի քաղաքապետը իր խոսքում նշեց, որ դեռ տասը տարի առաջ էր, երբ Տիգրանուհի Կարապետյանը դիմել էր իրեն` «Մեր տունը» կազմակերպության հարցերով։ «Այդ ժամանակ նա ներկայացրեց ծրագիրը, որը իրենից ներկայացնում է աջակցություն 18 տարին լրացած աղջիկներին, ովքեր մանկատան սաներ էին կամ անապահով կյանք ունեին։ Տասը տարի է այդ ծրագիրը իրագործվում է և հիմա բոլոր այս հարցերը լուծված են։
Այսօր մեծ հպարտությամբ կարող եմ նշել, որ լավ ապագա ունեցող զավակներ ունենք` ծնված «Մեր տունը» կազմակերպության սաներից»:
«Մեր տունը» սոցիալական ՀԿ-ն հիմնադրվել է 2006թ-ին՝ մանկատներից դուրս 18-24 տարեկան երիտասարդ աղջիկների կարիքները հոգալու համար: