ՊՍԺ-ն պատրաստ է 222 մլն եվրո առաջարկել «Բարսելոնա»-ին
SportՊՍԺ-ն մտադիր չէ հրաժարվել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման մտքից: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը պատրաստ է 222 մլն եվրո առաջարկել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
ՊՍԺ-ում հուսով են, որ կատալոնացիների համար առաջարկը շահավետ է, քանի որ ակումբին գումար է հարկավոր` որոշ նախագծեր իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ վերջերս Նեյմարը նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնա»-ի հետ, որը մինչև 2021 թվականը ժամկետ ունի: