Սիմա Բաղդասարյան.«Պարզապես ուղեկցում էի ամուսնուս»
LifestyleBravo.am-ը գրում է.
Սիմա Բաղդասարյանն օրերս է վերադարձել եվրոպական շրջագայությունից: Հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ տպավորություններն ամեն անգամ նույնն են` ինչ առաջին անգամ՝ հիացած է:).«Սեպտեմբերին`ամուսնուս գործերով պայմանավորված, մենք միշտ մեկնում ենք Իտալիա: Այս տարին եւս բացառություն չէր: Պարզապես ուղեկցում էի նրան: Վերոնա, Միլան, Բարգամո՝ շատ եմ սիրում այս երկիրը: Այնուհետեւ մեկնեցինք Ավստրիա` Վիեննա, որտեղ էլ հանդիպեցի այնտեղ բնակվող ընկերուհուս»:
Ինչպես նշել է Սիման, իր համար Իտալիայի քաղաքներն առանձին թանգարաններ են. Միքելանջելոյի, Դա Վինչիի շունչն ամենուր է, ճարտարապետական կոթողների, արձանների եւ կտավների կարող ես հանդիպել ամեն քայլափոխի.«Լինելով Իտալիայում եւ վայելելով պատմամշակութային արժեքները` պարտավոր ես նաեւ համտեսել ավանդական, բոլորիս կողմից սիրված պիցցաներն ու պաստաները»:
Շարունակությունը՝ այստեղ:
