Ուկրաինայում կեղծ ալկոհոլից 54 մարդ է մահացել
SocietyՈւկրաինայում կեղծ ալկոհոլ օգտագործելու հետևանքով 54 մարդ է մահացել, հաղորդում էGazeta.ru-ն` հղում անելով Սննդամթերքի անվտանգության ու սպառողների պաշտպանության հարցերով պետական ծառայությանը:
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կեղծված վտանգավոր ալկոհոլից թունավորման 122 դեպք:
Աղբյուրը մանրամասնում է, որ թունավորումների մեծ մասը գրանցվել է Խարկովի շրջանում. այնտեղ թունավորվել է 87 բնակիչ, որոնցից 40-ը մահացել է: