Չավի. Պիկեին չեն գնահատում
SportԻսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մեկնաբանել է իր նախկին թիմակից Ժերար Պիկեի որոշումը:
Պիկեն նախօրեին հայտարարել էր, որ ԱԱ-2018-ից հետո ավարտելու է ելույթները Իսպանիայի հավաքականի կազմում:
«Կարծում եմ, որ նրա համար սա ցավալի որոշում է: Պիկեն զգում է, որ իրեն չեն գնահատում և չեն ցանկանում տեսնել հավաքականում:
Նա շատ լուրջ է ընդունում դա: Պիկեն բոլոր իրավունքներն ունի ասելու, որ հոգնել է և այլևս չի ցանկանում խաղալ հավաքականում», - ասել է Չավին «RAC1»-ի եթերում: