Կուրտուա. Ազարը զայրացրեց ինձ
SportԲելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ԱԱ-2018-ի որակավորման փուլում Ջիբրալթարի նկատմամբ տոնած հաղթանակից հետո ընդգծել է, որ զայրացել է իր թիմակից Էդեն Ազարի վրա:
«Ազարը զայրացրեց ինձ, քանի որ նա փորձեց կրկնով խաղալ այնպիսի իրավիճակում, որտեղ պետք չէր:
Ես շատ էի ցանկանում գոլ բաց չթողնել: Ես բղավում էի, որ բոլորը հասկանային, որ չի կարելի կորցնել զգունությունը: Մենք ցույց տվեցինք, որ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին», - նշել է բելգիացի դարպասապահը: