Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կյանքից հեռացել է ակադեմիկոս Հարություն Թերզյանը

Society

Կյանքից հեռացել է ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հարություն Արտաշեսի Թերզյանը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ հավելելով. «Հարություն Թերզյանը ծնվել է 1932 թ.-ին, Երևանում։ 1950-1955թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)) էլեկտրատեխնիկական ֆակուլտետը և նշանակվել աշխատանքի Հայէլեկտրագործարանի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, իսկ 1957թ. տեղափոխվել է նոր կազմակերպվող Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ աշխատել է նախ որպես ավագ ճարտարագետ, ապա առաջատար կոնստրուկտոր, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ:

1989թ. ընտրվել է Պոլիտեխնիկական ին ստիտուտի էլեկտրական ապարատների և ավտոմատացման միջոցների ամբիոնի վարիչ: 1993-2006թթ. եղել է ՀԱՊՀ գիտական աշխատանքների, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի գծով փոխպրեզիդենտը (պրոռեկտոր): 1987 թվականից ղեկավարել է Ավտոմատացված համակարգերի և մոդելավորման բազային գիտահետազոտական լաբորատորիան և որպես պրոֆեսոր դասավանդել «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնում:

1964թ. էլեկտրամեխանիկայի համամիութենական ինստիտուտում (Մոսկվա) Հ.Թերզյանը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1980թ. Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում` դոկտորական ատենախոսություն: 1986թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ «Հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր» մասնագիտությամբ: 1996 թվականից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է: Հարություն Թերզյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ-ի մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ:

Ակադեմիկոս Հարություն Թերզյանը ստեղծել է գիտական դպրոց նախագծման և գիտական հետազոտությունների ավտոմատացված համակարգերի բնագավառում: Նրա գիտական աշխատանքները նվիրված են որոշումների ընդունման, սահմանափակումներով ոչ գծային բազմապարամետրական էքստրեմալ խնդիրների լուծման օպտիմալացման մեթոդների մշակմանը, օպտիմալացման մեթոդների ադապտացմանը լուծվող խնդիրների մոդելներին, բարդ տեխնիկական համակարգերի ավտոմատացված նախագծման համակարգերի, գիտական հետազոտությունների և նախագծման վիրտուալ համակարգերի մշակմանը, էլեկտրամեխանիկական ու էլեկտրամագնիսական համակարգերի հետազոտությանն ու մաթեմատիկական մոդելավորմանը, կառավարման համակարգերին, ոչ գծային եզրային խնդիրների լուծման թվային մեթոդների և զուգահեռ հաշվարկների ընթացակարգերի մշակմանը: Հ.Թերզյանը հրատարակել է շուրջ 130 գիտական աշխատություններ, այդ թվում՝ 5 մենագրություն:

Մեծ է Հ. Թերզյանի ավանդը բարձրորակ ճարտարագիտական կադրերի պատրաստման ասպարեզում: Պրոֆեսոր Թերզյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակից ավել դոկտորական, թեկնածուական և բազմաթիվ մագիստրոսական ատենախոսություններ: 

Ակադեմիկոս Թերզյանը եղել է ՀԱՊՀ–ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Կառավարման, ավտոմատացման և էլեկտրոնիկայի» 032 մասնագիտական խորհրդի նախագահը, «ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր, տեխնիկական գիտությունների սերիա», «ՀԱՊՀ լրաբեր», «ՀԱՊՀ բանբեր» գիտական հանդեսների գլխավոր խմբագրի տեղակալը, ինչպես նաև “Journal of Applied Electromagnetism” և “Georgian Scientific News” ամսագրերի միջազգային խմբագրակազմի անդամ: Նա ընդգրկվել է Հայաստանի բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների ցանկում։ 

Գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հ. Թերզյանը 2003թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Գերմանիայում հրատարակված «Simulation of Electromechanical Systems. Numerical Methods and Solutions (Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում: Թվային մեթոդներ և լուծումներ)» մենագրության համար նա 2010թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: Պրոֆեսոր Հարություն Թերզյանին 2013թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 

Ակադեմիկոս Թերզյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների՝ գործընկերների, ուսանողների, աշակերտների սրտում։

Ակադեմիկոս Հարություն Թերզյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-14:00-ն ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում»:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia