Սամբոն կարող է դառնալ օլիմպիական մարզաձև
SportՍամբոյի միջազգային ֆեդերացիան միջազգային օլիմպիական կոմիտեին հայտ է ներկայացրել՝մարզաձևն օլիմպիական դարձնելու համար:
Այդ մասին «TACC»-ին հայտնել է Ռուսաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը:
«Երեքշաբթի ՄՕԿ-ին հայտ է ներկայացվել, որպեսզի սամբոն դառնա օլիմպիական մարզաձև:
Ցանկանում եմ նշել, որ սամբոն ներառված է Եվրոպական խաղերի, Ասիական խաղերի, Ունիվերսիադայի եւ համաշխարհային մարտարվեստների մրցումներում», - նշել է Ռուսաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը: