Այս մարդն ավելի քան 50 տարի մազերը չի կտրել. ահա, թե ինչի են վերածվել դրանք (լուսանկարներ)
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Շատ մադիկ վախենում են վարսավիրներից։ Բայց այս տղամարդը այնքան է վախենում մազերը կտրելուց, որ ավելի քան 50 տարի վասավիրի մոտ չի գնացել։
Վիետնամում բնակվող Տրան Վան Խայ անունով տղամարդը հայտնի դարձավ ամբողջ աշխարհին իր վարսերի շնորհիվ, որոնց երկարությունը հասնում է 6 մ և 80 սմ:
Դեռևս երիտասարդ տարիներին նա զգացել էր, որ վարսավիրի մոտ հաճախելուց հետո իր առողջական վիճակը վատանում էր, այդ պատճառով որոշեց երկարացնել մազերը։

Ծանր մազերի շնորհիվ նա ստիպված լքեց իր ֆերմերի աշխատանքը, քանի որ չէր կարողանում հավասարակշռություն պահել։

Նա տարվեց բուդդայականությամբ և իր մեջ բացահայտեց մարդկանց բուժելու կարողություն։

Տրան Վան Խայը մահացավ 2010թ․ 79 տարեկան հասակում և մինչև կյանքի վերջ չհրաժարվեց իր մազերից։