Երևանի «դիմահարդարումը» փռված է Աբովյան փողոցում. «Առավոտ»
SocietyՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
««Երևան, արևի քաղաք» կարգախոսով ձեր մայրաքաղաքն այս տարի նշեց հիմնադրման 2798-րդ տարեդարձը։ Էլ հնաոճ ավտոմեքենաների շքերթ, էլ պար ու մարզական միջոցառումներ, տարբեր համույթների ելույթներ՝ ով ինչպես ասես շնորհավորեց քաղաքի տոնը։ Հնամյա Երևանը սիրելու, մաքուր պահելու պաթետիկ կոչեր արվեցին։ Ցավով պետք է փաստել, որ միշտ էլ տոնական տրամադրությունը միայն տոնի օրն է պահպանվում։ Հաջորդ օրն, իսկ տոնի «շահակիրները» մոռանում են քաղաքին տված սիրո երդման մասին, և Երևանի «դիմահարդարման» պարագաներն իրենց առաքելությունն ավարտելուց հետո սկսում են «վխտալ» անգամ կենտրոնական փողոցներում։ Հոկտեմբերի 11-ի ցերեկվա դրությամբ մի քանի օր առաջ մայրաքաղաքին տոնականություն հաղորդած այս փուչիկները հանգրվանել էին Աբովյան փողոցում՝ աղբարկղի հարևանությամբ: Ամեն տարի նույն պատկերն է լինում նաև Ամանորից հետո՝ բոլոր շենքերի ու հաստատությունների առաջ մեկնարկում Է լքված եղևնիների շքերթով։ Մի՞թե Երևանը միայն տոնի օրը պետք Է խնամել»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։