Իգուաինը կորցնում է քունը, եթե չի կարողանում գոլեր խփել. Էվրա
SportԹուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Պատրիս Էվրան իր կարծիքն է հայտնել թիմակցի` Գոնսալո Իգուաինի մասին:
«Այնքան էլ մտերիմ չեմ Իգուաինի հետ: Բայց կարող եմ ասել, որ նա մեծագույն մարդ է և մեծագույն ֆուտբոլիստ: Իգուաինը կորցնում է քունը, եթե չի կարողանում գոլեր խփել: Նա ցնորվում է, եթե թիմը չի կարողանում լավ արդյունքի հասնել:
Հիշում եմ` խաղի ժամանակ նրա հետ նստած էինք պահեստայինների նստարանին: Գոնսալոն կրծում էր եղունքները: «Պետք է գոլ խփեմ, երբ դուրս գամ խաղադաշտ»,- ասաց նա: Իգուաինը ծնվել է` գոլեր խփելու համար»,- Football Italia-ն մեջբերում է Էվրայի խոսքերը: