«Ես չեմ ամաչում». Քրիստեն Ստյուարտը՝ իր և Ալիսիա Կարգայլի հարաբերությունների մասին
Lifestyle«Մթնշաղ» ֆիլմի գլխավոր հերոսուհի Քրիստեն Ստյուարտը Elle ամսագրին տված անկեղծ հարցազրույցում պատմել է Ալիսիա Կարգայլի հանդեպ ունեցած իր զգացմունքների մասին։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ դերասանուհին նույն ամսագրին տված հարցազրույցում սեր էր խոստովանել Ալիսիային։
«Ես չեմ ամաչում իմ զգացմունքներից։ Իմ մեջ շատ բան է փոխվել։ Ես իսկապես սիրում եմ իմ ընկերուհուն։ Մենք մի քանի անգամ բաժանվել ենք, բայց միևնույն է, կրկին միասին ենքք»,- լրագրողների հետ զրույցում ասել է դերասանուհին։
Ոչ այնքան վաղ պապարացիները Քրիստեն Ստյուարտին տեսել էին ուրիշ կնոջ հետ՝ երգչուհի St Vincent-ի, ով նախկինում եղել է Կարա Դելեվինի հարսնացուն։
Հիշեցնենք, որ Ստյուարտի սիրավեպը պրոդյուսեր Ալիսիա Կարգայլի հետ սկսվել էր 2013 թվականին, սակայն երկու տարի անց կանայք բաժանվել էին։ Դրանից հետո Ստյուրատը հանդիպում էր ֆրանսիացի երգչուհի Սոկոյի հետ, իսկ այս տարվա Կանների կինոփառատոնին դերասանուհին կրկին ներկայացել էր Ալիսիա Կարգայլի հետ։