Բուֆոնն արժանացել է Golden Foot մրցանակին
SportԹուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արժանացել է Golden Foot-2016 մրցանակին, որը շնորհվում է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին, ով 28 տարեկանից բարձր տարիք ունի:
Բուֆոնի հետ միասին մրցանակի համար պայքարում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Ուեյն Ռունին, Անդրեա Պիրլոն և Տիագո Սիլվան:
«Հուսով եմ, որ արժանի եմ այս մրցանակին», - ասել է իտալացի դարպասապահը մրցանակը ստանալուց հետո: