Կոտայքի մարզում 43-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է «Հին դարբնոց» շինության պատին. կան վիրավորներ
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաներում Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ, 43-ամյա Հովսեփ Միրզախանյանը իր վարած BMW X5 մակնիշի 22 ՕՍ 844 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 10.8 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Հին դարբնոց» ընկերության շինության պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Միրզախանյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Իսաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ այստեղ: