Պայթյուն Նիգերիայում. 8 զոհ կա
SocietyՆիգերիայի Մայդուգուրի քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Երկրի Արտակարգ իրավիճակների ազգային վարչության տեղեկատվության համաձայն՝ «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալներն ավտոկայանատեղիից ոչ հեռու կայանցված մեքենայում պայթուցիկ սարք են տեղադրել:
Պայթյունի հետեւանքով 2 տրանսպորտային միջոց է ոչնչացել: