«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Ուեյն Ռունիին
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին առաջիկայում կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում կամ Չինաստանում, հաղորդում էmirror-ը: Անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է քննարկել առաջարկները, քանի որ կարծում է, որ առաջիկայում Ռունին մրցունակ չի լինի «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հայտնվելու համար: Այդ դեպքում, ակումբը արդարացված չի համար շաբաթական 330 հազար եվրո աշխատավարձը, որ ստանում Ռունին այժմ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագին գնելու մեծ ցանկություն ունեն մի քանի չինական ակումբներ, որոնք պատրաստ են ավելի մեծ աշխատավարձ վճարել նրա: Ռունիին ձեռք բերելու մտադրություն ունեն նաեւ ՄԼՍ-ի ակումբներ: