Հայ միլիոնատիրոջ 23-ամյա սիրուհին նրան չորրորդ զավակն է պարգեւել (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Մոդել Իլոնա Կոտելյուխի հղիության մասին հայտնի դարձավ գարնանը, երբ նա «Ռեսո-Գարանտիա» ընկերության սեփականատեր, ազգությամբ հայ Նիկոլայ Սարկիսովի հետ սկսեց հայտնվել տարբեր միջոցառումներին։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ զույգը սիրավեպ ունի։
Մինչ այդ ոչ ոք գլխի չէր ընկնում, որ նոր ամուսնալուծված հայ օլիգարխը նոր սիրավեպ է սկսել։
Օրերս Իլոնա Կոտելյուխն իր Instagram-ի միջոցով հայտնել է, որ մայրիկ է դարձել։ Նա որդի է ունեցել Նիկոլայ Սարկիսովից։





Ի դեպ, Իլոնան մինչեւ օրս նախընտրում է թաքցնել իր սիրեցյալի դեմքը։
Հիշեցնենք, որ 2015-ի գարնանը Նիկոլայ Սարկիսովն ու դիզայներ Յուլիա Սարկիսովան որոշեցին բաժանվել։Նրանք ունեն երեք զավակ։
Սարկիսովն իր նախկին կնոջ հետ



Սարկիսովի զավակները