Քենդալ Ջեները Քիմին, Քլոեին եւ Քորթնիին համեմատել է Դիսնեյի արքայադուստրերի հետ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանն ուշքի է գալիս Լոս Անջելեսում, ինչն, իհարկե, նրան չի խանգարում դատի տալ պարբերականին, որը հայուհուն մեղադրել է Փարիզի հյուրանոցում սեփական կողոպուտը բեմադրելու մեջ, որպեսզի ապահովագրական ընկերությունից գումար ստանա։
Քլոեն այդ ընթացքում Էլեն Դեջեներեսի շոուի հյուրն է դարձել, իսկ Քայլին ուրախացրել է «թեժ» ֆոտոշարքով։ Մի խոսքով՝ Քարդաշյանները ստվերից դուրս են գալիս։

20-ամյա Քենդալ Ջենները kendallj.com կայքում հայտնել է, որ քույրերին արքայադուստրեր է համարում եւ համեմատել է դրանց Դիսնեյի հերոսուհիների հետ։

Քենդալը Քլոեին համեմատել է «Գեղեցկուհին եւ հրեշը» մուլտֆիլմի Գեղեցկուհու հետ։

«Փոքր ժամանակ մենք միշտ նայում էինք Դիսնեյի մուլտերը։ Ես եւ Քայլին այդ մուլտֆիլմերի ֆանատներն ենք։ Ես կարծում եմ՝ իմ քույրերը այդ մուլտերի հերոսուհիներն են։ Ես, օրինակ, նման եմ Մուլանին, իսկ Քորթնին՝ «Ալլադինի» Ժասմինին»,– գրել է նա։


Քենդալը Քիմին համեմատել է Արիել ջրահարսի հետ, քանի որ Քիմը նրա պես ուժեղ է, ռոմանտիկ եւ ճարպիկ։
