Աստղային make up. Աննա Սեմենովիչ (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Բոլորն այնքան կենտրոնացած են Աննա Սեմենովիչի փարթամ կառուցվածքի վրա, որ շատերն անգամ չեն էլ նկատում, թե որքան գեղեցիկ դիմագծեր ունի երգչուհին:
Ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ ներկայացուցիչներից մեկն, ի դեպ, շատ նուրբ դիմագծեր ունի, որոնք նախընտրում է շեշտել մեղմ գույներով: Միգուցե, Աննան դիտավորյալ է այդպես անում, որ մարդիկ ուշադրության դարձնեն ոչ թե իր աչքերին, այլ մարմնի բարեմասնություններին:
Եվ շատ իզուր՝ Աննայի աչքերն ունեմ հետաքրքիր եւ յուրահատուկ կառուցվածք, որոնք երգչուհին ընդգծում է սեւաներկի եւ մեղմ գույների ստվերաներկերի միջոցով:
Աննան շուրթերը նախընտրում է ընդգծել բաց երանգի շրթներկով:
Այսօր փորձել ենք ընտրել այնպիսի լուսանկարներ, որոնք ձեր ուշադրությունը կսեւեռեն երգչուհու գեղեցիկ դիմագծերի եւ նուրբ դիմահարդարման վրա: Հուսով ենք՝ ստացվել է:)









Սյունե Առաքելյան