Հայաստան - Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառքում են
SportԱԱ-2018-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելու է Չեռնոգորիայի հավաքականին:
Նոյեմբերի 11-ին կայանալիք հանդիպման տոմսերը վաճառքում են լինելու հոկտեմբերի 13-ից, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տոմսերը վաճառվելու են բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութում:
Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: