Տղաս է իմ ձեռքբերումը, ով արդեն այնքան մեծ է, որ մայրիկի ծննդյան օրը շնորհավորում է հեռվից. Գայանե Ասլամզյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մշտապես ժպտերես, գեղեցկուհի Գայանե Ասլամազյանը այսօր միացավ 40-ի շեմը հատած կանանց շարքերը: Life.panorama.am-ը ջերմ շնորհավորանքներ է հղել հաղորդավարուհուն ու փոքրիկ զրույց ունեցել նրա հետ:
«Ես շատ դրական լիցքերով ու սպասելիքներով եմ մուտք գործել 40 տարեկան ու համարում եմ, որ նոր կյանքի փուլ է սկսվում, ուր ամեն ինչ նոր է ու առավել գեղեցիկ: Հիմա զգում եմ, որ ինչ-որ մի բան հաղթահարեցի ու անցա եւ հիմա ներքուստ պատրաստ եմ հաճելի փոփոխությունների: Առհասարակ, ամեն տարիք ընդունում եմ մեծ սիրով, ես սիրում եմ իմ տարիքը ու կարծում եմ, որ յուրաքանչյուր տարիք հնարավորություն է տալիս կյանքը առավել լավ ընկալել ու նկատել մեզ շրջպատատող գեղեցիկ ու բարի երեւույթները»,- տարիքային առանձնահատության մասին խոսելիս` նշեց օրվա հերոսուհին:
Շարունակությունը` այստեղ: