Ձամբրոտան Իբրահիմովիչին Հնդկաստան է կանչում
SportՀնդկական «Դելի Դինամոսի» գլխավոր մարզիչ Ջանլուկա Ձամբրոտան ցանկանում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան ավարտի Հնդկաստանում, հայտնում է «Indian Express»-ը:
«Ինչպես տեսնում եմ, Իբրահիմովիչը շատ երկրպագուներ ունի Հնդկաստանում: Կարծում եմ՝ Զլատանը կցանկանա տեղափոխվել այստեղ եւ ավարտել կարիերան:
Ես կփորձեմ համազել նրան տեղափոխվել հենց «Դելի Դինամոս», - նշել է իտալացին: