ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի մասին
SocietyՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա․Ղազարյանի և ՌԴ ԱԻՆ Հյուսիային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ` կապված Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարման հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:
Պարզվել է, որ պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել 27 ուղևոր: Տուժածները, այդ թվում` 4 երեխա, անմիջապես տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: