Մահացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը
SocietyShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ մահացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը:
Գ. Ավետիսյանը ծնվել է 1965 թ. մայիսի 14-ին, Երեւան քաղաքում:
Նա եղել է «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետ, Մալաթիայի բաժնի պետ, Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Արմավիրի մարզային վարչության պետ։ Իսկ 2014 թ. հոկտեմբերի 3-ի հրամանով՝ նշանակվել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
SHAMSHYAN.com-ը ցավակցում է Գ. Ավետիսյանի հարազատներին, ընկերներին: