Հայտնի են վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի տուժածների անունները
SocietyՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի տուժածների անունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վթարի հետևանքով տուժածների մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ` 007-86-72-40-38-92 հեռախոսահամարով:
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` կա 5 զոհ, 27 վիրավոր: Վթարի վայրում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապբուժօգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոց։
