ՔԿՀ բերված լոլիկի մեջ թմրանյութ է հայտնաբերվել (լուսանկարներ)
SocietyՀՀ ԱՆ ՔԿՎ օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած 6 լոլիկի միջից հայտնաբերել են փաթեթավորված օվալաձև սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



